Հանդիպում «Ձեռք ձեռքի» կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Բերջ Քիլաջյանին եւ նրան ուղեկցող անձանց: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը Բերջ Քիլաջյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Ձեռք ձեռքի» կազմակերպության ներդրումը մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման գործում` նշելով, որ այն պահանջված է եւ կարեւոր Արցախի համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտոնատար այլ անձինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել