
Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել
Կառավարության այսօրվա նիստի ավարտին Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու համար և ցանկություն ունի իր աշխատանքը շարունակել մասնավոր սեկտորում, հետագայում նույնպես կհամագործակցի կառավարության հետ:
Վարչապետն Արմեն Գևորգյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել ապագա աշխատանքում: Արմեն Գևորգյանն ասել է, որ անչափ զգացված է իր այս որոշմանը ըմբռնումով մոտենալու համար: Նա խորին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, հանրապետության նախագահին՝ այս տարիներին այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար. «Ես իրոք բավարարվածության մեծ զգացումով եմ հեռանում և հուսով եմ, որ իմ գետելիքներն ու ընդունակությունները նույնպես շարունակելու եմ ծառայեցնել մեր ընդհանուր գործին»: Այս մասին հայտնում է կառավարությունը:
Մեկնաբանել