
200 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումը խոստանում է 1800 աշխատատեղ
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Մտադրությունների մասին» հուշագրի նախագծին:
ՀՀ կառավարությունը, «Քրոնիմետ Մայնինգ» բաժնետիրական ընկերությունը ի դեմս օպերատիվ տնօրեն Մհեր Պոլոսկովի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն` ի դեմս գլխավոր տնօրեն պարոն Նիլ Ստիվենսոնի, VSEI ձեռնարկությունների խումբը ի դեմս Եվգենի Գինների և «Ալյոտիգ» ՍՊԸ-ն` ի դեմս հիմնադիր` միակ մասնակից Վարդան Շահնազարյանի և գլխավոր տնօրեն պարոն Մանվել Ոսկանյանիմ, հանդես են գալիս մի ծրագրի շրջանակում, որի նպատակը օգտակար հանածոների արդյունահանման ընթացքում առաջացած լցակույտերի (պոչամբարներ) ապարների վերամշակումն է:
Նախնական հաշվարկներով ներդրումները կարող են կազմել շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 1800 աշխատատեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել