HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարև Երևան»-ը առաջարկում է ուղիղ եթերով հեռարձակել Երևանի ավագանու նիստերը

«Հոկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդես է եկել «Երևան քաղաքի ավագանու 2009թ. հունիսի 18-ի N1-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծի առաջարկով, որի նպատակն է առցանց ուղիղ եթերով հեռարձակել Երևանի ավագանու նիստերը: Այս մասին հայտնում է ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը.

«Նախագիծը շարունակությունն  է Երևան քաղաքի ավագանու 2009 թ. հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման 108-րդ կետի` «Ավագանու նիստը հրապարակային է»: Նախագիծը հիմնավորվել է Երևանի ավագանու 30.04.2014թ. N 154-Ն «Երևան համայնքում տեղական իննքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» որոշմամբ, որով Երևանի ավագանին միաձայն պարտավորություն է ստանձնել ապահովել Երևանի ավագանու գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը: 

Վերոնշյալ որոշման 1-ին գլխի 2-րդ կետն ասում է, որ սույն կարգի իրականացման նպատակն է համայնքի բնակիչների համար համայնքի կառավարմանը, համայնքի քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում մասնակցելու հնարավորության, ինչպես նաև հանրային տեղեկատվության լիակատար մատչելիության, համայնքի տարածքում գործող կանոնների և պարտականությունների իմացության ապահովումը բարձր տեխնոլոգիաներիկիրառման միջոցով: 

Նույն որոշման 9-րդ կետով ամրագրված են Երևանի քաղաքապետի կողմից Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությունը ապահովող հետևյալ լիազորությունները` ապահովում է բնակիչների տեղեկատվության ստացման հնարավորությունը, կազմակերպում է համայնքի հանդեպ ունեցած կամ այլ պարտավորությունների վերաբերյալ բնակիչներին պատշաճ կարգով իրազեկումը:

Երևանի ավագանու  «Բարև Երևան»  խմբակցությունը վստահ է, որ  Երևանի ավագանու նիստերի առցանց հեռարձակումը կնպաստի Երևանի ավագանու 30.04.2014թ-ի N 154-Ն «Երևան համայքնում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» որոշումն ավելի արդյունավետ իրականացնելուն, ինչպես նաև այսուհետ կբացառի քաղաքապետարանի կողմից «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» սահմանած «Ժանգոտ կողպեք»  անպատվաբեր  մրցանակ ստանալը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter