HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փախուստի փորձ` դստեր հարսանիքին մասնակցելու համար. դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ  քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Տ.Երանոսյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու համար։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Սևան» ՔԿՀ-ում պատիժը  կրող դատապարտյալ Տ.Երանոսյանը, ցանկանալով մասնակցել ՌԴ-ում գտնվող դստեր՝ 2014 թվականի նոյեմբերին կայանալիք պսակադրության արարողությանը, իրենից արտաքնապես չտարբերվող երկվորյակ եղբոր օժանդակությամբ փորձել է փախսուստի դիմել քրեակատարողական հիմնարկից։

Նախապես ձեռք բերված համաձայնության հիման վրա եղբայրը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին այցելել է «Սևան» ՔԿՀ՝ Տ.Երանոսյանին տեսակցության, որի ժամանակ տեսակցությունների համար նախատեսված սենյակի մոտ գտնվող զուգարանում փոխվել են հագուստներով։ Ապա Տ.Երանոսյանը երկվորյակ եղբոր փոխարեն հսկիչ-անցագրային կետից վերցրել է վերջինիս անձնագիրը և դուրս եկել հիմնարկի վարչական տարածք, իսկ եղբայրը Տ.Երանոսյանի փոխարեն գնացել է ՔԿՀ-ի դատապարտյալների բնակելի գոտի։

Սակայն Տ.Երանոսյանը չի հասցրել հատել ՔԿՀ-ի մուտքի պահակակետը և դուրս գալ ՔԿՀ-ի տարածքից, քանի որ բռնվել է ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Երանոսյանին 2014 թվականի հոկտեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter