HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Ապարան գրուպ»-ի թթվասերի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ կասեցվել է «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:

«Ապարան գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի նմուշը, համաձայն «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ-ի փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ  սահմանված պահանջներին:

«Ապարան գրուպ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝

1) կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Թթվասեր» 18 % յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1925-Ն որոշման պահանջներին:

2) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով:

3) վտանգավոր ճանաչված «Թթվասեր» 18 % յուղայնությամբ արտադրատեսակի խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել:

Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 27-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter