Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախագահը կարևորել է Եվրամիության շարունակական աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են բանակցային գործընթացի վերջին զարգացումներին՝ Սոչիի և Նյուպորտի գագաթնաժողովների, ինչպես նաև ամռանը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի խախտման հետևանքով առաջացած լարվածության մեծացման համատեքստում: Հանդիպման մանրամասները` այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել