HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանցիները բնապահպանական երթ են կազմակերպում դեպի Հրազդանի երկաթի հանք

Հոկտեմբերի  25-ին` ժամը 12:00-ին, Հրազդան քաղաքի Սահմանադրության հրապարակից կմեկնարկի բնապահպանական երթ դեպի Հրազդանի երկաթի հանքավայր: Հրազդանցիների այս ակցիայի նպատակն է  ծանոթանալ երկաթահանքում տեղի ունեցող ներկայիս  գործընթացներին եւ հանքը շահագործել նախապատրաստվողներին փոխանցել Հրազդանի ազգաբնակչության մտահոգությունները:

Ներկայումս  Հրազդանի երկաթահանքում չինական «Fortune Oil» ընկերության կողմից իրականացվում են երկրաբանահետախուզական աշխատանքներ: Հրազդանի երկաթահանքը գտնվում է Հրազդան քաղաքի տարածքում: Հանքի շահագործումը սպառնում է Հրազդանի էկոլոգիական վիճակի վատթարացմանը, ինչպես նաեւ  հանքավայրից ընդամենը 600-700մ հեռավորության վրա գտնվող խմելու ջրի աղբյուրների աղտոտմանը, որոնք խմելու ջրով են ապահովում են ոչ միայն Հրազդան քաղաքին այլեւ Երեւանին:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter