
Հալիձորում սկսել են հորատել
Արդեն 3-րդ օրն է` Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի մերձակա տարածքում գտնվող ոսկու հանքավայրում հորատման աշխատանքներ են իրականացվում: Աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը ոչ մի փաստաթուղթ համայնքի ղեկավարին չի ներկայացրել, թեպետ խոստացել էր դա անել հորատման աշխատանքները սկսելուց առաջ:
Այս տարածքում երկրաբանական ուսումնասիրության հատուկ լիցենզիա տրամադրվել է «Արեկլա լոկալ թրեյդինգ» փակ բաժնետիրական ընկերությանը (N43 ուսումնասիրության հատուկ լիցենզիա, գործողության ժամկետը մինչև 2012 թվականի հունիսի 15-ը):
Աշխատանքների համար հատկացված տեղամասի եզրագիծը գտնվում է Տաթեւ վանական համալիրից 1.5 կմ հեռավորության վրա, իսկ Հալիձոր համայնքից հեռավորությունը կազմում է մոտավորապես 1 կմ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել