Հովտաշենում 64 մարդ գյուղից բացակայելու պատճառով չի մասնակցել ընտրությանը
Հովտաշենի գործող գյուղապետ, համայնքապետի թեկնածու Սեյրան Փիլոսյանը խոստացել է քվեարկել մրցակցի օգտին: Նման հայտարարություն արեց ընտրության եկած հովտաշենցիներից մեկը, հավանաբար թեկնածուի կողմնակիցներից՝ որակելով այդ քայլը «իսկական տղամարդկություն»: Սեյրան Փիլոսյանից հնարավոր չեղավ ճշտել նման դիրքորոշման պատճառը: Թեկնածուն ընտրատեղամաս էր այցելել միայն «Հետքի» լրագրողի` այնտեղից հեռանալուց հետո (ժամը 18-ի սահմաններում): Մինչ այդ մի քանի անգամ տեղեկատվություն էր տարածվել, որ Փիլոսյանը տարածքում է, սակայն դեռ ցանկություն չունի ընտրությանը մասնակցելու:
Ժամը 18:30-ի դրությամբ Հովտաշենում ընտրության մասնակիցների թիվը 193 է, այնքան, որքան եւ ակնկալում էին հանձնաժողովի անդամները: Հեռախոսազրույցի ժամանակ տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Եվգինե Առաքելյանը տեղեկացրեց, որ իրենք ամեն դեպքում կսպասեն մինչեւ ժամը 20:00-ն: «Գուցե ինչ որ մեկն եկել է «խոպանից» ու կգա ընտրության,- նկատեց հանձնաժողովի նախագահը,- իսկ այս պահին մենք ունենք լրացուցիչ ցուցակներով ընտրությանը մասնակցած երկու ընտրող: Գյուղից բացակայող, եթե չեմ սխալվում, 64 հոգի կա, ովքեր ունեն ընտրելու իրավունք եւ մինչեւ այս ժամը չեն եկել եւ չեն մասնակցել ընտրություններին»:
Մեկնաբանել