HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Հակասություններ Պն փոխնախարարների միջև

ՊՆ-ում հակասություններ են առաջացել երկու փոխնախարարների` Դավիթ Տոնոյանի և Վլադիմիր Գասպարյանի կողմնակիցների միջև:

Գասպարյանը քարկոծում է ՀԿ-ներին, մերկացնում նրանց «գրանտակերությունը», իսկ Տոնոյանն այդ ժամանակ ընդունում է նրանց, լսում և ողջունում ծավալած գործունեությունը:

ՊՆ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ, ամեն ինչ սկսվել է ուրբաթ օրը Դավիթ Տոնոյանի մոտ կայացած հանդիպումից, որին մասնակցել են «Բանակն իրականում» նախաձեռնության ներկայացուցիչները` Արթուր Սաքունցի գլխավորությամբ: Մինչդեռ Վովա Գասպարյանն օրեր առաջ կասկածներ էր հայտնել Սաքունցի նախաձեռնության իրական նխատակի կապակցությամբ:

ՀԿ-ՊՆ թշնամական վերաբերմունքի այս ֆոնին մյուս փոխնաարար Դավիթ Տոնոյանն իր նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպլել նույն նախաձեռնության հետ, անհրաժեշտ էր համարել դրամաշնորըները, քանի որ դրանց արդյունքում փորձագիտական վերլուծություններ են կատարվում, որոնք օգնում են ՊՆ-ում և ընդհանրապես բանակում բարեփոխումների առումով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter