«Չորրորդ ինքինշխանություն» և «Առավոտ». Տաճարն ու առևտուրը
Բանից պարզվում է` կառավարությունն առաջարկել է Եկեղեցուն հանձնել մոտ 450 տարածքներ և դրանք ազատել գույքահարկից: Ցուցակում ներառված են առանձնատներ, բնակարաններ, ֆուտբոլի դաշտեր, սրճարաններ, հանգստյան տներ, կինոթատրոններ, արտադրամասեր, կոմբինատներ, լճեր և այլն:
«ՉԻ» - Մեր բարձրաստիճան հոգևորականներից շատերն, ինչպես հայտնի է, առանձնահատուկ սեր ունեն շքեղ ավտոմեքենաների նկատմամբ և սիրում են ժամանակ անցկացնել թանկարժեք ռեստորաններում` համապատասխան շրջապատով, այնպես որ` այդ մարդկանց կարելի է հասկանալ, փողը չի հերիքում:
Եվ իսկապես, ինչո՞ւ պիտի բարձրաստիճան եկեղեցականներին պատկանող սրճարաններն ու տաղավարները գույքահարկ վճարեն, եթե կարելի է այդ գումարով մի քանի նոր «Բենթլի» գնել և դրանով իսկ նպաստել հայ ժողովրդի հոգևոր վերելքին:
Այս պրոբլեմն, ի դեպ, նոր չէ. այս մասին խոստվում է նաև Նոր Կտակարանում: Բայց երբ Հիսուսին հարցնում են հարկերի մասին, նա պատասխանում է. «Կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն»: Եվ պատկերացրեք` ոչ մի հարկային արտոնությույն չի պահանջում: Երևի այն ժամանակ «Բենթլի» չկար:
Շարունակելով նույն թեման` «Առավոտ» օրաթրերթն իր խմբագրականում թվարկում է գույքահարկից ազատման ենթակա ցանկը` ներառված է 286 օբյեկտ, որոնց թվում` 20 բնակելի տուն, 4 առանձնատուն և վիլլա, 10 դպրոց և մանկապարտեզ, 2 ճաշարան և սրճարան, 11 ֆուտբոլի մարզադաշտ` իր շրջակա կառույցներով, և այլն:
Նախ` «եկեղեցական և ծիսական պարագաներ» հասկացությունը չափազանց լայն է` դրանց արտադրության տակ կարելի է «սղացնել» ամեն ինչ: Ի վերջո, կարելի է ապացուցել, որ առանց «Բենթլի» հնարավոր չէ պատարագ մատուցել:
Երկրորդ` ի՞նչ է Մայր աթոռն անում առանձնատներում, վիլլաներում և հատկապես ֆուտբոլային դաշտերում, և ինչու՞ պետք է դրանք ազատվեն գույքահարկից:
Բնականաբար, նման հարցեր առաջացել են նաև պատգամավորների մոտ: Բայց Մայր Աթոռի պատասխանը ես կարող եմ կանխագուշակել. բոլոր նրանք, ովքեր խուսում են կաթողիկոսի «օբյեկտները» հարկելու օգտին, ցանկանում են քանդել Հայ Առաքելական եկեղեցին և նրդրված են աղանդավորական շարժումների արտասահմանյան կենտրոնների կողմից: Նման սահմռկեցուցիչ մեղադրանքներից հետո ո՞վ կհամարձակվի ծպտուն հանել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել