Հրդեհ` Վանաձորի շուկայում
Երեկ`ժամը 20.27-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շուկայում այրվում է խանութ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.04-ին, մարվել` 21.30-ին: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Զ.Թումանյանին պատկանող առևտրի տաղավարում այրվել են տնտեսական ապրանքներ և տաղավարի առաստաղը՝ 10 քմ մակերեսով
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել