HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սալոն» ընկերությունը 15 տարով անհատույց կշահագործի ֆիննախի ճաշարանը

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց կառավարության համար 1 մասնաշենքի նկուղային հարկից 599.4 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածքը 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրա­վունքով հանձնել «Սալոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որպես որոշման հիմնավորում` նշված է. «Ճաշարանը վաղուց չի գործել և իր բոլոր ենթակառուցվածքներով ամբողջովին վերականգնման կարիք ունի: Ընթացիկ իրավիճակում կարգավորման ենթակա խնդիր է հանդիսանում ճաշարանի վերագործարկումը: Տարածքը վարձակալության հանձնելը իրատեսական չէ, քանի որ ճաշարանի վերագործարկումը պահանջում է լուրջ ֆինանսական ներդրումներ»:

«Սալոն» ՍՊԸ-ն փոխարենը ֆինանսների նախարարություն է ներկայացրել ներդրումային ծրագիր, որով առաջարկել է կատարել շուրջ 165.5 մլն. դրամի ներդրումներ (ներառյալ նախագծա-նախահաշվային և շինարարական աշխատանքները, հովացման, օդափոխության և լուսավորության համակարգերի ներդրումը), վերականգնել ֆինանսների նախարարության ճաշարանը իր բոլոր ենթակառուցվածքներով, իսկ նորաբաց ճաշարանում ֆինանսների նախարարության աշխատակիցների համար մատչելի գնով կապահովվի բարձրորակ սնունդ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter