HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա 2 օրերի ընթացքում ավարտել բերքահավաքը

Համաձայն ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված, հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն` տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում: Հոկտեմբերի 26-28-ին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-8 աստիճանով: Նշված մարզերում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ և նույնիսկ ցերեկային ժամերին կգրանցվեն բացասական ջերմաստիճաններ:

Ելնելով վերոհիշյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմում է հանրապետության հողօգտագործողներին և հորդորում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու առաջիկա 2 օրերի ընթացքում բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի, պտուղների և այլ մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները ավարտելու համար:

«Չնայած նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում զրոյից ցածր ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, այնուամենայնիվ նախարարության մասնագետները, հաշվի առնելով բազմամյա փորձը, տեղեկացնում են, որ ցրտահարությունների վտանգը այստեղ նույնպես բացառել չի կարելի, և հիշյալ տարածաշրջաններում ևս պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բերքի հնարավոր կորուստներից խուսափելու համար»,- տեղեկացնում է նախարարությունը` հորդորելով սեղմ ժամկետներում ավարտել աշնանացան մշակաբույսերի ցանքը, ինչպես նաև շուտափույթ սկսել խաղողի այգեթաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter