HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

25-ամյա վարորդը զոհվել է

Հոկտեմբերի 24-ին`ժամը 20.55-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ծաղկահովիտ-Նորաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ բախվել են «Մերսեդես E-220» մակնիշի 22 ՕՕ 735 համարանիշի և «ԳԱԶ-53» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես E-220»-ը բռնկվել է:

«Մերսեդես E-220» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1986 թվականին ծնված Արամ Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, 1967 թվականին ծնված Մերուժան Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ծաղկահովիտ գյուղի, այնուհետև՝ Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության: ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 21.14-ին, մարվել`21.19-ին:  Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter