HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է, ուստի տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները լավ խթան են միջպետական հարաբերությունների զարգացման համար: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական համագործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել և ամրապնդվել է շուրջ վեց տասնյակի հասնող համաձայնագրերով, որոնք նոր որակ են հաղորդել միջպետական հարաբերություններին:

Նշելով, որ նախկինում ևս առիթ է ունեցել այցելելու Հայաստան, արտգործնախարար Շտայնմայերն ընդգծել է, որ նոր պաշտոնում սա իր առաջին այցն է, և այն նպատակ ունի ավելի ակտիվացնել հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնել բարեկամական հարաբերությունները: Նախարարը համակարծիք է եղել ՀՀ Նախագահի հետ, որ տարեցտարի երկու երկրների միջև կապերն ավելի են սերտացել, և ասվածը վերաբերում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներին:

ՀՀ նախագահը և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայ-գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի քննարկումից բացի, անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, դրանց դիմակայելու ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter