HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրանսպորտային միջոցների մեջ (վրա) հսկիչ-դրամարկղային մեքենաներ կտեղադրվեն

Հայաստանի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցներով վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս տրանսպորտային միջոցների մեջ (վրա) հնարավոր կլինի տեղադրել հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնք կարող են կիրառվել միայն հարկային հաշիվներ կամ այլ հաշվարկային փաստաթղթեր (բացառությամբ ՀԴՄ կտրոններ) էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համար:

Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից` այս փոփոխությունը հաստատվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքով:

Ֆինանսների նախարարության հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի ղեկավար Արթուր Վարդանյանը կարծում է, որ այս փոփոխությունը հնարավորություն կտա անհայտ գնորդներին առաքումներ իրականացնելիս կամ ծառայություններ մատուցելիս տվյալ ՀԴՄ-ի միջոցով տեղում դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր կամ հարկային հաշիվներ:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter