
Արցախի օրենսդիրն ընդունել է «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքը
ԼՂՀ ԱԺ-ն հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Օրենսդիր մարմինը մեկ ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական մշակութային կոնվենցիան վավերացնելու մասին» ԼՂՀ օրենքը, որով Արցախի Հանրապետությունը սկսում է միջազգային պայմանագրերին ու կոնվենցիաներին միակողմանիորեն միանալու գործընթացը։
Խորհրդարանը հաստատել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և դրա հետ կապված օրենքների փաթեթը:
Օրակարգային հաջորդ հարցը երկրոդ ընթերցմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի» ընդունումն էր, որով, ի թիվս մի շարք փոփոխությունների, հավանության արժանացավ խորհրդարանական հաջորդ ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը՝ 22 համամասնական և 11 մեծամասնական պատգամավորական տեղերով:
Մեկնաբանել