
Դիլհամ Ասկերովը սահմանը հատելուց առաջ պիտի քրեական պատժի ենթարկվեր
Հոտկեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի գործով դատական նիստը:
Նախագահող դատավոր Անատոլի Թադևոսյանի` «Ի՞նչ նպատակով եք ձեզ հետ տեսախցիկ վերցրել» հարցին, Դիլհամ Ասկերովը պատասխանեց. «Ջաբիրը պատվիրել էր ոսկու գտնվելու վայրը նկարել»:
Նախորդ նիստին նա իր ցուցմունքում նշել էր, որ Ջաբիր անունով մեծահարուստ անձնավորությունն իբր երեքին էլ պատվիրել էր Քարվաճառից թաքցված ոսկի տեղափոխել: Երեկվա նիստի ընթացքում Դիլհամ Ասկերովն ասաց, որ Շահբազի Գուլիևին Ջաբիրը խոստացել էր 4 կիլոգրամ ոսկու 30 տոկոսը ու լավ կարիերա` ապագայում: «Հիմա եմ հասկանում, որ Ջաբիրն էլ էր ԱԱԾ աշխատակից»,- ասաց Դիլհամ Ասկերովը:
Ադրբեջանում Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են զինված կողոպուտի ժամանակ, իսկ 2014 թվականին Դիլհամ Ասկերովը պիտի պատիժ կրեր թմրանյութի ապօրինի շրջանառության համար: Քերական երկու գործերն էլ «փակվել են»: Երկրորդ անգամ ձերբակալումից կարժ ժամանակ հետո նա հատել է սահմանը: «Թաղայինը կանչեց բաժին, որտեղ հանդիպեցի ԱԱԾ-ի ու հետո էլ դատախազի աշխատակցի հետ: Պարտավորագիր գրեցի, որ Քելբաջար էլ չեմ գնալու»,- ասաց Դ. Ասկերովը:
Նա նշեց, որ իրավապահների հետ հանդիպումից հետո տեղափոխվել է Ռուսաստան, սակայն մինչ այդ հանդիպել է Շամքիրում տեղակայված գումարտակի հրամանատարին: Վերջինս հորդորել է սահմանը հատելու մասին բան չասել զինվորական դատախազին:
«Պատճառը չգիտեմ: Չեմ կարծում, թե նրա ենթակա զինվորներն են տվյալ դիրքերը պահում, Շամքիրը մի քիչ հեռու է»,- ասաց նա:
1998 թվականից հետո սահմանին հսկողությունը չի ուժեղացել, Դիլհամը նույն երթուղով սահմանը հատել է 6-7 անգամ:
Դատավորի` «Հնարավո՞ր է նույն վայրով սահմանը հատել ղարաբաղյան կողմից» հարցին, Դիլհամը դրական պատասխան է տվել:
Դիլhամ Ասկերովի` ՌԴ-ում գտնվելու ժամանակահատվածում Շահբազ Գուլիևը հարցաքննվել է իրավապահների կողմից. 2005 թվականի սահմանի հատումից հետո էր: Անմիջապես դրանից հետո հարցարզույց էր տվել ANS հեռուստաալիքին:
Երկուսին քրեական պատասխանատվությունից ազատած անձավորությունը Շահբազի ծանոթն էր: Բաքվում կազմակերպված հանդիպման ժամանակ (ըստ Դիլհամ Ասկերովի ցուցմունքի) այդ անձը Դիլհամին առաջարկել է փողի դիմաց ավելի «խորը» ներթափանցել և հասնել մինչև Խոջալուի օդանավակայան: «Հասկացա, որ ծուղակ է, ու նման ծառայության դիմաց դիտավորյալ մեծ գումար նշեցի՝ 20 հազար մանաթ, ու ասացի՝ կմտածեմ, որպեսզի ձեռք քաշի ինձնից»,- ասաց նա:
Դատաքննությունը շարունակվում է այսօր:
Լուսանկարում` Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը
Մեկնաբանել