HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովը

Այսօր Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի ասոցիացիայի  31-րդ գլխավոր վեհաժողովը: Երևանի քաղաքապետի և երևանցիների անունից ողջունելով հյուրերին, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի մայրաքաղաքը  մեծ նշանակություն է տալիս ասոցիացիային անդամակցությանը, քանի որ սա այն հարթակն է, ուր քաղաքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ անմիջական շփման միջոցով տեղի է ունենում փորձի և տեղեկատվության փոխանակում:

Երևանյան վեհաժողովի  նպատակն է ամփոփել տարվա աշխատանքները և քննարկել պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման, սահմանային համագործակցության և այլ խնդիրներ, որոնց վերաբերյալ ասոցիացիայի անդամները փորձելու են ձևավորել ընդհանուր մոտեցումներ:

Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը որպես  եվրոպական համայնքների մեծ ընտանիքի մի մաս, մտադիր է ակտիվորեն աշխատել եվրոպական և միջազգային բոլոր գործընկերների հետ: Միաժամանակ նկատել է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգն ունի ձևավորված օրենսդրական դաշտ, զարգացման հստակ ուղղվածություն, ինստիտուցիոնալ կառույցներ, որոնց արդյունավետ գործունեությունը համակարգի ժողովրդավարական զարգացման երաշխիքն է:

Մեր երկրում տեղական ինքնակառավարման մարմինները հիմնական օրենքով որոշակիորեն տարանջատվել են պետական կառավարման մարմիններից և առանձնացել որպես ինքնուրույն օղակ: Այս տարին Հայաստանի Հանրապետության համար հատկանշական է նրանով, որ նշվում են անկախության 20 և տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15 ամյակները:

Նարեկ Սարգսյանը նաև նշել է, որ 2009 թվականին Երևանը Հարավային Կովկասի մայրաքաղաքներից առաջինն էր, որտեղ տեղի ունեցան քաղաքապետի և ավագանու ընտրություններ: Նշենք, որ  Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային Երևանն անդամակցում է 1998 թվականից: Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի  ասոցիացիայի միջև հարաբերությունները նոր թափ ստացան 2009 թվականի հոկտեմբերի սկզբին, երբ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 29-րդ գլխավոր վեհաժողովին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը:

Վեհաժողովի շրջանակում, 2009թ. հոկտեմբերի 1-ին, ֆրանկոֆոն քաղաքապետերի  միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի պաշտոնում նշանակվել է Պիեռ Բայեն, ով 2010թ. հուլիսի 3-6–ը աշխատանքային այցով եղել է Երևան: Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի մակարդակով տեղի ունեցած առաջին այցի նպատակը Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջև համագործակցության հեռանկարների քննարկումն էր և, մասնավորապես,  ՖՔՄԱ–ին ներկայացված մայրաքաղաքի ֆրանսերեն երկլեզվյա դասարաններ ունեցող  թիվ 48, 78 և 119 դպրոցներին աջակցության նախագծի մանրամասները տեղում հստակեցնելը:

2010թ. հոկտեմբերին Լոզանում կայացած ամենայա 30-րդ Վեհաժողովի ժամանակ բյուրոն միաձայն որոշել է ՖՔՄԱ–ի ամենամյա 31-րդ Վեհաժողովն անցկացնել 2011թ.  հոկտեմբերին`  Երևանում:

ՖՔՄԱ–ի 31-րդ Վեհաժողովի նախապատրաստման և կազմակերպչական  հարցերը քննարկելու նպատակով ապրիլի 30-ից մայիսի 3-ը Երևան է ժամանել ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեռ Բայեն: Այցի շրջանակում Պիեռ Բայեն հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետի  հետ: Ասոցիացիայի մշտական քարտուղարն այցելել է նաև №48, №78 դպրոցներ` լինգաֆոնային դասարաններում կատարված աշխատանքներին ծանոթանալու համար:

Այցի ընթացքում քննարկվել են Ալ. Սենդարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի, Ղ. Սարյանի անվ. արվեստի դպրոցի, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանի ֆինանսավորման հետ կապված հարցեր, որոնց վերաբերյալ նախնական համաձայնություն է ստացվել ՖՔՄԱ–ի կողմից: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանություններ (1)

Ringo
A pri chem tut Narek Sarkisyan? Frankofoniya i glavny arkhitektor? ELI ED PROKHODIMECE KOTRAC GDALI PES AMEN TEGH KHCKVUM A !!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter