
Երևանում կկառուցվի չինարենի խորացված ուսուցման դպրոց
Երևանում շուտով կմեկնարկի չինարենի խոացված ուսուցման դպրոցի շիանարարությունը:
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ դպրոցը կառուցվելու է Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող «Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն օգտագործման իրավունքով հանձնված 1.45028հա հողամասում:
Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության միջև դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել է «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը: Առաջին համաձայնագրով նախատեսվում է, որ Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրելու է 70 մլն.յուանի(մոտ 11 մլն.ԱՄՆ), իսկ երկրորդով՝ 100մլն.յուան (մոտ 16 մլն.ԱՄՆ) անհատույց օգնություն:
Նույն համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ:
ՀՀ կառավարությունը պարտավորվել է իրականացնել նշված տարածքում գտնվող շենք շինությունների քանդման, տարածքի մաքրման և հարդարման աշխատանքների կատարումը, ինչպես նաև շինարարական տարածքում էլեկտրաէներգիայով, ջրով, կապի և էլեկտրահաղորդման գծերի անցկացման ապահովումը:
Համաձայնություն է ձեռք բերվել նաև ազատելու չինացի մասնագետների կողմից ներմուծվող շինարարական տեխնիկայի, նյութերի, սարքավորումների, կահույքի և այլ անհրաժեշտ կենցաղային իրերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքերից և այլ հարկերից ու տուրքերից, ինչպես նաև տրամադրելու չինացի մասնագետներին մուտքի և ելքի, կացության և աշխատանքի իրավունքի փաստաթղթեր:
«Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական գործընթացը անխափան կազմակերպելու նպատակով առաջարկվում է մինչև շինարարական աշխատանքների ավարտը ժամանակավորապես դասընթացներն իրականացնել «Երևանի Ս.Շահմուրադյանի անվան N 85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
Մեկնաբանել