HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերակառուցվում է Բերձորի ջրամատակարարման համակարգը

ԼՂՀ Քաշաթաղի շրջանում «Հայաստան» համահայկական հիմնադրամը երկու փուլով վերակառուցում է Բերձոր քաղաքի 1960-ական թվականներին կառուցված ջրամատակարարման համակարգը: Ծրագրի առաջին փուլն ավարտված է. վերանորոգվել եւ վերակառուցվել է Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգը սնուցող պոմպակայանը, նորացվել են են 6 խորքային պոմպերը եւ քաղաքը սնուցող 2 գերհզոր պոմպը: Ֆինանսավորումն իրականացվել է Հեռուստամարաթոն 2010-ի միջոցներով:

Բերձոր քաղաքում ապրում է 2200 բնակիչ, ովքեր ունեն խմելու ջրի խնդիր: Այս նպատակով Հիմնադրամը ամբողջությամբ վերակառուցում է Բերձոր քաղաքի ջրամատակարարման համակարգը:

Առջեւում ծրագրի երկրորդ փուլն է, որով նախատեսվում է վերակառուցվել 1115մ երկարությամբ ճնշումային խողովակաշարը եւ կառուցել մոտ 27 կմ երկարությամբ նոր ներքին բաշխման ցանց:

Քաղաքի ջրամատակարարման համակարգի վերանորոգումը կլուծի ջրի զգալի կորստի հարցը եւ բերձորցուն կապահովի կանոնավոր ու շուրջօրյա ջրամատակարարմամբ: Այս մասին հայտնում են հիմնադրամից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter