«Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքը կներառի նաև կիսակառույցները
ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիան դիտարկելով որպես ոլորտի կարևորագույն հարթակ, որի բոլոր անդամները իրազեկ պետք է լինեն նախարարության ռազմավարական նշանակության խնդիրներին և ոլորտի զարգացման ուղղություններին, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում նախարարության կատարած աշխատանքներից մի քանիսը: Այս մասին հայտնում է քաղաքաշինության նախարարությունը:
Այդ շրջանակում նա անդրադարձել է նաև աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումներին` բնակարանաշինության փոխարեն բնակարանների գնման վկայագրերի մեխանիզմի կիրառմանը, տեղեկացրել, որ ավարտական փուլում է գտնվում «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի քննարկումները, որի շրջանակում կներառվի նաև կենտրոնի կիսակառույցների հարցը, հայտնել է նաև, որ արդեն իսկ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներառված է նախարարության 2015 թվականի գերակա խնդիրների ցանկում և առաջիկայում կդրվի շրջանառության մեջ և այլն:
Մեկնաբանել