
Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարարը
Ս.թ. նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նույն օրը տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և ԴեյվիԴ Լիդինգտոնի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիսը։
Ժամը՝ 9.30 Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իրլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերիհիշատակին:
Լուսանկարը՝ bbc.co.uk-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել