HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը և 4-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ՝ 3-ի գիշերը լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը: 

Երևանում նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում են տեղումներ: 3-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն: Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • Օդի առավելագույն ջերմաստիճան           22.50C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան               -3.20C (1997 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան           9.50C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter