HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշ ավտոճանապարհներին ձյուն է ու մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Դիլիջանում, Քաշաթաղում ձյուն է տեղում:

Արագածի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ձյուն է ու երկկողմանի մերկասառույց. ձյան շերտը տեղ-տեղ մինչև 25 սմ է։

Անվտանգ երթևեկությունն ապահվելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter