HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանը մերժել է բեռնափոխադրողների բողոքն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ բեռնափոխադրումների ոլորտում գործող  «Չորս ընկեր», «ՍՕՀՕ» և «Պրոֆ իմպրոտեքս» ընկերությունների բողոքն ընդդեմ հանձնաժողովի մերժվեց և ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Տնտեսվարողների  բողոքը մերժվել է դատական բոլոր՝ 3 ատյաններում:

Հանձնաժողովը մամուլի տասնյակ հրապարակումների, ինչպես նաև առևտրականների բողոքների հիման վրա լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել Թուրքիայից և Չինաստանից իրականացվող  բեռնափոխադրումների ոլորտում: ՏՄՊՊՀ-ն պարզել էր, որ «Չորս ընկեր», «ՍՕՀՕ», «Պրոֆ իմպրոտեքս» և «Նանիս» ընկերությունները հակամրցակցային համաձայնության գալով բարձրացրել էին փոխադրվող ապրանքի համար պահանջվող գինը. Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի համար առևտրականներից պահանջվող գումարը 4 դոլարից դարձել էր 8 դոլար, Չինաստանից ներկրվող ապրանքի դեպքում՝ 7-ի փոխարեն՝ 14 դոլար: 

Բացի «Նանիս» ընկերությունից, մյուս երեքը դատական կարգով բողոքարկել էին ՏՄՊՊՀ որոշումը:

Ներկրման և իրացման ծավալներով խոշորը  «Չորս ընկեր» ընկերությունն է, որը, ՏՄՊՊՀ որոշման համաձայն  պետբյուջե կվճարի  55 մլն դրամ, «ՍՕՀՕ» ընկերությունը՝ 30 մլն, իսկ «Պրոֆ իմպրոտեքսը»՝ 10 միլիոն դրամ:   

Մերժվել է նաև «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ հանձնաժողովի

ՀՀ Վճռաբեկ դատարանի մեկ այլ որոշմամբ մերժվել է նաև գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող  «Գրեյթ Վելլի» ընկերության հայցն ընդդեմ հանձնաժողովի: ՏՄՊՊՀ որոշումը մնաց ուժի մեջ: Ընկերությունը ենթարկվել էր ֆինանսական պատասխանատվության՝ մրցակցային օրենսդրության պահանջների խախտման համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter