Օրենքով գող «Զապի» վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են արդադատության նախարարություն
ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը (առավել հայտնի է իբրև օրենքով գող «Զապ»), որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում, և որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
ՀՀ գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ և 479-րդ հոդվածները, Ա. Սողոյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել