HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ փոխվարչապետը ողջունել է համայնքապետերի դասընթացների մասնակիցներին

ԼՂՀ կառավարությունը հայտնում է, որ այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների  համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա վերջին խմբի մասնակիցներին:

Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը՝ համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին  ծանոթանալու,   համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Աղաբեկյանի համոզմամբ` ստանալիք գիտելիքներն իրենց ազդեցությունն են թողնելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման գործում :

Փոխվարչապետը համայնքապետերին խորհուրդ է տվել դասընթացների ժամանակ լինել ակտիվ և ստանալ  իրենց հուզող խնդիրների պարզաբանումները՝ հատկապես բյուջեի ձևավորման գործում իրենց դերակատարությունը բարձրացնելու հարցում: Նա հորդորել է համայնքային ավագանիների հետ քննարկել բյուջեի կազմման հարցերը, ուշադիր լինել տեղական տուրքերի գանձման ուղղությամբ, որպեսզի   սեփական բյուջեի մուտքերը ավելանան, և հնարավոր լինի համայնքային հարցերը լուծել առանց պետական դոտացիաների:

Ա. Աղաբեկյանը, ներկաներին տեղեկացնելով մի շարք համայնքներում սանմաքրման ուղղությամբ իրականացվող փորձնական ծրագրերի մասին, հորդորել է կարգավորել իրենց բնակավայրերի սանիտարական դրությունը՝ հատուկ աղբատեղեր ունենալ և հետևել աղբահանության ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter