HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ՌԴ առողջապահության նախարարը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում իր աշխատանքները կսկսի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը։

Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը: 

Համաժողովի շրջանակում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կստորագրվի դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հալեվումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր: 

Համաժողովի բացման հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր և մանկան առողջության պահպանման, դեղերի ոլորտներին, իմունականխարգելմանը, ինչպես նաև առողջապահական բարեփոխումներին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: 

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն բժշկական օգնության և ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման ապահովմանը վերաբերող հարցերը: 

Անդրադարձ կկատարվի բժշկական շարունակական մասնագիտական զարգացմանը, ՏՏ տեխնոլոգիաներին, հանրային առողջապահությանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին, էլեկտրոնային առողջապահությանը, ֆինանսավորման մեխանիզմներին: 

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարությունները, Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter