HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան արտեզյան ավազանի որոշ խորքային հորերում արձանագրվել են ջրաքանակների ավելացման դեպքեր

ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները:

Վերջին երեք ամիսներին իրականացված միջոցառումների ժամանակ Արարատյան արտեզյան ավազանում խնայվել է 16000լ/վ ջուր, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողների մոտ արձանագրվել է ինքնաշատրվանող հորերի ջրթողունակության ավելացում:

Ինքնաշատրվանող հորերի ջրի ավելացման պատճառով Արաքս համայնքի տնտեսվարողներ Հովակիմ Հովակիմյանը և Համբարձում Սարգսյանը դիմել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն և Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն` իրենց տնտեսություններում հորերի կարգաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Մոնիթորինգի և ստուգումների արդյունքում Արաքս համայնքի տնտեսվարող Հովակիմ Հովակիմյանի տնտեսությունում խորքային հորից ջրաելքը կազմել է 61լ/վ, այն դեպքում, երբ չորս ամիս առաջ եղել է 35լ/վ: Փականային եղանակով կարգաբերման արդյունքում ջրառն իջեցվել է տնտեսության ջրօգտագործման թույլտվությունում սահմանված չափաքանակի:

Ջրառատ համայնքի տնտեսվարող Վարդանիկ Պողոսյանի տնտեսությունում իրականացվել է ինքնաշատրվանող խորքային հորի չափագրման աշխատանքներ, ինչի արդյունքում արձանագրվել է 58 լ/վ ջրաքանակ: Մի քանի ամիս առաջ վերոհիշյալ տնտեսության խորքային հորի ջրթողունակությունը եղել է 32լ/վ:

Արաքս համայնքի տնտեսվարող Համբարձում Սարգսյանի տնտեսությունում իրականացրած չափագրման արդյունքում արձանագրվել է, որ ջրերի ավելացման հետևանքով ինքնաշատրվանող խորքային հորի նախկին՝ 29 լ/վ ջրթողունակությունը հասել է 36լ/վ-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter