HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի ներկա ընթացքը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 3-ին ընդունեց Ասիական զարգացման բանկի  (ԱԶԲ) փոխնախագահ Վենկայ Ժանգին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էին ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեյվիդ Դոուլը, հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Սեզար Լորենսը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, այլք։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ներկա ընթացքը Տրանշ 1-ի՝ Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ և Տրանշ 2-ի՝ Աշտարակ- Թալին հատվածներում, ինչպես նաև ԱԶԲ-ի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ  նախարարությունը  պատրաստակամ է շարունակելու ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և համապատասխան ուսումնասիրությունների ավարտից հետո քննարկել նաև ծրագրի հետագա ֆինանսավորման հարցերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter