HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանցիները Արցախի տաղավարի դիմաց ցույց են արել, որը տապալվել է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է իր մասնակցությունը զբոսաշրջային խոշորագույն ցուցահանդեսներին՝ այս անգամ Լոնդոնում:

Նոյեմբերի 3-ին իր աշխատանքները սկսած «World Travel Market-Excell London 2014»  ցուցահանդեսը համարվում է այս ոլորտում խոշորագույն իրադարձություններից մեկը: Այս մասին հայտնում է ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը:

Արցախյան պատվիրակությունը հաջող քարոզչական աշխատանքներ է իրականացնում՝ բաժանելով մեծ քանակությամբ գրականություն, հյուրերին ներկայացնելով Արցախի զբոսաշրջավայրերը: Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ավանդական հյուրասիրություն և գինու համտես ցուցահանդեսի մասնակիցների համար, որը միտված է ավելի աշխուժացնելու Արցախի տաղավարը:

Տխուր ավանդության համաձայն Ադրբեջանը փորձեց խափանել ցուցահանդեսում ԼՂՀ պատվիրակության մասնակցությունը՝ նոյեմբերի 4-ին կազմակերպելով ցույց արցախյան տաղավարի դիմաց, որը ինչպես միշտ տապալվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter