HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանն ընդունել է քաղաքաշինության նախարարության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարությունների միջեւ համագործակցությանը եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներին:

Երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքաշինության ոլորտում Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել նախանշված ծրագրերը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter