Խոսք հիշատակի
Լենա Հովսեփյան
Այն, որ Վլադիմիր Մովսիսյանն անուրանալի վաստակով ու իմացությամբ գործիչ էր, իրողություն է:
Հանրագիտարանային իմացությամբ այդ մեծ Մարդու հետ ամիսներ առաջ առիթ ունեցա առնչվելու: Գորիսեցի Սերոբ Գալստյանի մասին հոդված էի գրում:
Գիտեի, որ նա մտերիմ է եղել Վլադիմիր Մովսիսյանի հետ: Զանգահարեցի , քարտուղարուհին ասաց, որ հիվանդ է, աշխատանքի չի գալիս, խնդրեց` ներկայանամ և ներկայացնեմ նպատակս, հաջորդ օրը կրկին զանգեմ: Զանգեցի: Ասաց, որ պարոն Մովսիսյանը, խնդրել է, որ ես թողնեմ իմ հեռախոսահամարը: Մեկ օր անց զանգ ստացա: Ինձ միացրին պրն Մովսիսյանին: Նա բարևեց, զգացվում էր, որ վատառողջ է` ձայնը երերուն էր: «Կներեք, որ ավելի շուտ չկարողացա: Հիմա արդեն լավ եմ: Սիրով կպատմեմ այդ իսկապես լավ մարդու ու գործչի մասին: Ու պատմեց...Վերջում խնդրեց, որ ես ջերմ բարևներ փոխանցեմ նրա տիկնոջն ու զավակներին: Հետո կրկին ասաց` կներեք...
Ես ցնցված էի նրա այդօրինակ պատասխանատվությունից ու բարյացակամությունից...Ա՜յ քեզ մարդ, ա՜յ քեզ քաղաքացիական նկարագիր, ա՜յ քեզ «շկոլա», ա՜յ քեզ այր...
Խաղաղություն ու խոնահում քեզ, մեծավաստակ ՀԱՅՈՐԴԻ...
Գրում եմ այս տողերն ու հիշում... Օրեր առաջ մի պետական ծառայությունում գործ ունեի: Մտա ջահել, պճնված աղջիկներով...բուրող մի աշխատասենյակ: Հարցիս պատասխանատու կոկետուհին ինձ զուգահեռ նայելով մի երկու բառ օդ շպրտեց: Հայացք նետելը, երևի, շնորհ պիտի լիներ ինձ...Այդ պահին ներս մտավ մասնագիտության բերումով ինձ ծանոթ, ավելի ավագ սերնդի, բարձրաստիճան մի աշխատակից: Ջերմորեն բարևեց ինձ, աթոռ առաջարկեց, հարցրեց գալուս առիթի մասին: Հետո դիմեց նույն կոկետուհուն, որ զբաղվի իմ խնդրով: Կոկետուհու շինծու ժպիտը նողկալի էր...
Այ այս` Մովսիսյանական...ինստիտուտն է պետք մերօրյա շատ/շատ կներեք/ անդաստիարակների, որոնց թվում է, թե իրենց տակի աթոռը մոր ագանդից են բերել...
Այսինքն` ազնվական այս «շկոլային» արժանի պիտի լինել ծննդյան կոդով ու դաստիարակությամբ...
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել