
ԱԺ-ն կքննարկի կառավարության կառուցվածքը փոխելու օրենքի նախագիծը
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխությունների մասին: Մասնավորապես, առաջարկվում է կառավարության կառուցվածքից հանել արտակարգ իրավիճակների նախարարությունը և միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, և ՀՀ կառավարության կազմը համալրել նոր՝ Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով:
Այդ կապակցությամբ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագիծը սահմանված կարգով որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել