HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի բացումը

ԱՄԱՓ Մարդկային զարգացման ՀԿ-ն և Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի գործընկերները վաղը կհայտարարեն Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի (BSSRC) պաշտոնական բացումը։ 

ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաղորդագրության համաձայն` 2013 թվականին մեկնարկած BSSRC ծրագրի նպատակն է եղել խթանել անդրսահմանային և մշակութային համագործակցությունն ու տնտեսական զարգացումը Սևծովյան ավազանի չորս երկրների 173 համայնքներում։

Սա չորս միջտարածաշրջանային միջոցառումներից առաջինն է։ Մյուսները կազմակերպվելու են Հունաստանում, Թուրքիայում և Վրաստանում։

3000 կմ երկարություն ունեցող զբոսաշրջային երթուղու վրա գտնվող հայկական շատմշակութային, պատմական և բնական հուշարձաններ նշվում են բազմալեզու տեղեկատվական վահանակներով, ուղեցույցային նշաններով, երթուղու և քայլարշավի ցուցանակներով։ ԱՄԱՓ-ը նաև ավարտում է ծրագրի բաղադրիչ մաս կազմող վեբ պորտալի և 6 սմարթֆոնային հավելվածների ստեղծումը։

BSSRC ծրագիրը իրականացվում է ԱՄԱՓ-ի և ֆինանսավորվում ԵՄ-ի Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագրի կողմից: Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսության, Հայաստանի ճանապարհորդությունների բյուրոյի և Արմինկոյի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter