HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Երեւանում. կասկածյալը ձերբակալվել է

Երեկ՝ ժամը 22։20-ի սահմաններում, Շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 տան մոտ հայտնաբերվել է մոտ 45 տարեկան տղամարդու դիակ։

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը եւ դատաբժիշկը։ Դիակի զննությամբ՝ նրա վրա հայտնաբերվել է կտրած-ծակած վերք կրծքավանդակի ձախ ստորին հատվածի կողային մակերեսի վրա։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը` դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մանրամասները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։  Նշված թիվ 1 տանը վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Պարսամյանի, Ս. Հարությունյանի եւ Ա. Ազատյանի միջեւ, որի ժամանակ էլ վերջինս սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է Ա. Պարսամյանին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առերեւույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է։

Մեկնաբանություններ (2)

Արմենակն Եղիայեան
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են...»- արդեօք չէ՞ք նախընտրեր «արդյունքում» բառի փոխարէն, որ գռեհիկ ռուսաբանութիւն է և կ'ապականէ մեր լեզուն, գրել՝ «շնորհիւ». էլի՛ կարդանք՝« Ձեռնարկուած միջոցառումների շնորհիւ բացայայտուել են...». շնո՜րհք եկանւ նախադասութեան վրայ:
Թլկատինցի
«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը եւ դատաբժիշկը։ Դիակի զննությամբ՝ եկնաբանությունը...» ՕՊԵՐԱՏԻՎը ո՞րն է - Եթէ խումբը գնաց տեղւոյն վրայ քննելու, ինքնաբերաբար - օպերատիվ է...չէ՞: Ջեռբազատվէ՛ք այլեւս այս անիմաստ կրկնություններից: Մի այլ անհեթեթություն - «Մեզ հետ զրույցում ասեց որ....» Բա, իհարկէ զրույցում ասեց. դա ակներեւ է արդեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter