
Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սարգսյանին
Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուան Օխեդան:
Սարգսյանը շնորհավորել է դեսպան Օխեդային մեր եր կրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Նա հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և Ուրուգվայի միջև կապերի ամրապնդման ու զարգացման, նաև այդ նպատակով ս.թ. հուլիսին Ուրուգվայ կատարած Հայաստանի նախագահի պետական այցի շրջանակներում ձեռքբերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ:
Դեսպան Խուան Օխեդան նշել է, որ Ուրուգվայում շատ լավ են ճանաչում բարեկամ հայ ժողովրդին և բավականաչափ տեղեկացված են Հայաստանի մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել