«Բարդերն»` ընդդեմ բարդ հիվանդությունների
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը
ներկայացնում է հերթական բարեգործական համերգը «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ և աջակցությամբ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա բարեգործական համերգ «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ:
Համերգին մասնակցելու են Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյան, Արմինե Հայրապետյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Սարգիս և Գագիկ Շիբոյանները, Արմեն Ադամյանը, Կարեն Մամիկոնյանը, Քրիստ Մանարյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Վահան Արծրունին, Լիլիթ Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է կազմակերպությունը, համերգից ստացված ամողջ հասույթը փոխանցվելու է Սաթենիկ Նազարյանին բուժմանը: Սաթենիկը 4 տարեկան է: Վերջին բժշկական հետազոտությունների արդյունքում երեխայի մոտ ախտորոշել են Ժառանգական սֆերոցիտոզ (հեմոլիտիկ սակավարյունություն) և ապլաստիկ կրիզ հիվանդությունները: Այս ախտորոշումը ճշգրիտ չէ և դեռ հաստատված չէ: ճշգրիտ ախտորոշում իրականացնելու և համապատասպան բուժում ստանալու նպատակով բժիշկները ծնողներին հորդորում են երեխային անհապաղ Գերմանիա տեղափոխել, ինչը ֆինանսական լուրջ ծախսեր է ենթադրում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել