Այրված գազելի 7 զոհերի ինքնությունը պարզվում է
Նոյեմբերի 10-ին Գյումրի-Հոռոմ խաչմերուկում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 7 վիրավորներից Հովհաննես Չախոյանը (ծնվ. 1997թ-ին) գանգուղեղի արյունազեղում միջին գանգափոսում ախտորոշումով տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն: 2001թ-ին ծնված Էդմոն Սիմոնյանին, ով կենտրոն էր տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով, այսօր մեկ անգամ ևս կզննի բժշկական կենտրոնի վնասվածքաբանը և նոր միայն որոշում կկայացվի՝ անել վիրահատությունը տեղում, թե այնուամենայնիվ տեղափոխել Ծերեթելի մանկական հիվանդանոց: Մյուս վիրավորների՝ Սամվել Հակոբյանի (ծնվ. 1997թ.), Հասմիկ Հովհաննիսյանի (ծնվ. 1978թ.), Կարեն Բաղդասարյանի (ծնվ. 1975թ.), Զարուհի Հովհաննիսյանի (ծնվ. 1978թ.) և Ալբերտ Շահնազարյանի (ծնվ.1992թ.) վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ երեկ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար գազելը ու բեռնատարը բախվել են: Առաջացել է խոշոր հրդեհ, գազելն այրվել է: Վթարի հետեւանքով զոհված 7 անձի ինքնությունը պարզվում է: Հայտնի է միկրոավտբուսի մահացած վարորդի անունը՝ Ռազմիկ Մկրտչյան:
Լուսանկարը` Հայկ Բարսեղյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել