HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. նոյեմբերի 10-ի որոշմամբ կասեցվել է Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի «Հավի կոտլետ» և «Պելմենի տավարի մսով» արտադրատեսակների արտադրությունը:

Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ Ա/Ձ «Արմեն Հովհաննիսյանի» արտադրամասի կողմից արտադրված «Հավի կոտլետ» (արտ. 03.11.2014թ., խմբ. 5 կգ) և «Պելմենի տավարի մսով» (արտ. 03.11.2014թ., խմբ. 15 կգ) արտադրատեսակների նմուշները, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ և սալմոնելա դասի մանրէներ ցուցանիշով չեն համապատասխանել կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Մանրամասն` այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter