Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեեկատվության միջոցների հետ կապերի վարչության պաշտոնական հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Շարպանտիեին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի բարձր առաքելությունը նա լավագույնս կիրականացնի՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների:
Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրել է, որ պաշտոնավարման ժամանակահատվածում կանի առավելագույնը՝ արժանիորեն շարունակելու նախորդ դեսպանի աշխատանքը, որը ՀՀ նախագահը բարձր է գնահատում և նպաստելու հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել դինամիկ դարձնելուն, իսկ տնտեսական մեծ ներուժ և հեռանկար ունեցող համագործակցությունն ավելի ընդլայնելու, խորացնելու և հասցնելու այլ ոլորտներում երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակին:
Մանրամասն` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել