HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ողբերգական պատահարից տուժածները կազդուրվում են

Աողջապահության նախարարությունից հայտնում են, որ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից 47-ամյա կինը, որը ստացել էր մարմնի մակերեսի 35 տոկոս այրվածք, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Վթարված միկրոավտոբուսի 14-ամյա ուղևորը երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն` վիրահատության նպատակով: Տղայի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության: Նա ունի զույգ բազկոսկրերի, նաև ակնակապիճի և ձախ հայմորյան խոռոչի լատերալ պատի կոտրվածքներ:

Գյումրու բժշկական կենտրոնում է գտնվում նաև 14-ամյա վիրավոր տղայի մայրը, նրան կվիրահատեն նոյեմբերի 13-ին:

Վիրավորներից 39-ամյա ուղևորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, մի քանի օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից, իսկ այս պահին նրա բուժումը շարունակվում է Գյումրու բժշկական կենտրոնում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող 17-ամյա պատանին, որի մոտ գանգի հիմի կոտրվածքի մասին նախնական ախտորոշումը հերքվել էր, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter