
Ադրբեջանցիների տեսանյութն իրենց իսկ դեմ է
Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը տարածել է երեկվա հայկական «Մի-24» ուղղաթիռի խոցման կադրերը: Մինչ այդ հակառակորդը քարոզչական նպատակներով տարածում էր բոլորովին այլ կադրեր, որոնք վերցված էին ուկրաինական վերջին կոնֆլիկտից: Այս ապատեղեկատվությունը հայկական կողմը, մասնավորապես` ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը, անմիջապես բացահայտեց, ինչից հետո էլ հայտնվեցին իրական կադրերը:
Կադրերում երեւում են ադրբեջանական դիրքերից բավականին հեռու թռչող երկու հայկական ուղղաթիռները, որոնցից երկրորդին հաջողվում է խոցել: Այս տեսանյութը, ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը (թե իբր հայկական ուղղաթիռը զինված է եղել եւ մարտական կուրս է վերցրել իրենց դիրքերի վրա, ինչից հետո իրենք կրակել են դրա վրա- «Հետք»): Տեսանյութը եւս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ-ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում: Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ»:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել