HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են մաքսային հարաբերություններին ուղղված հետագա ծրագրերը ՄՄ-ում

Աշխատանքային այցով Հայաստանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը: 2015թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությանն ընդառաջ Մաքսային համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով Վ. Գոշինը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը` հանդիպումը նպատակաուղղված էր տեխնիկական և գործառնական հարցերի հստակեցմանը: Դիտարկվել են «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրագործման ընթացքն ու մաքսային հարաբերությունների հետագա ծրագրերը ՄՄ անդամ երկրների համակարգերի ներդաշնակեցման համատեքստում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանն ու ծրագրային ապահովմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև ապրանքների տարանցիկ փոխադրումների արդյունավետ կազմակերպման ուղիները:

Քննարկվել է նաև մաքսային ապահովման և նույնականացման միջոցների կիրառման առանձնահատկություններից ելնելով` ՄՄ անդամ երկրների առևտրաշրջանառության մաքսային հսկողության ընթացակարգերի հստակեցման անհրաժեշտությունը: Աշխատանքային այցի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինը այցելել է նաև Բագրատաշենի մաքսակետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter