«Առավոտ». կհանդիպեն նախարարին, բայց հին երգ լսելու «հավես» չունեն
Այսօր բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր նախաձեռնությամբ պատրաստվում է հանդիպել Հայաստանի ամենաբարձր ու ամենաջրառատ ջրվեժի՝ Թռչկանի ոչնչացման դեմ պայքարող խմբի անդամների հետ: Գյումրու բնապահպանական «Բիոսոֆիա» ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում նախազգուշացրել է. «Եթե այսօր նորից հին երգը երգեցին, ասացին՝ մենք թողնելու ենք 400-500 լիտր բնապահպանական թողք, հէկն անպայման սարքվելու է, մինիմումի ենք հասցնելու ազդեցությունը բնության, ջրվեժի վրա, էդ վաղուց լսված հեքիաթներ են, եւ դա կհանգեցնի լուրջ հետեւանքների»:
Ըստ գյումրեցի բնապահպանի՝ այդ դեպքում ոչ միայն կթեժանան բողոքի ակցիաները, այլեւ անմիջապես դատի կտան բնապահպանության նախրարությանն ու «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին՝ բնության հուշարձանը անտեսելու ու հէկ կառուցող «Ռոբշին» կազմակերպությանը դրական փորձաքննական եզրակացություն տալու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել