«Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգվել է սիրիահայերի համար
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշվել է Հայաստան ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը`Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան տեղափոխված հայ քաղաքացիների համար:
Կառավարությունը լրացումներ է կատարել նաեւ 2003 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1779-Ն որոշման մեջ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ըստ այսօր կատարված փոփոխությունների` ապրանք ներմուծելիս, եթե տարաձայնություններ առաջանան ներմուծողի ու մասքազերծողի միջև, ներմուծողը, երաշխավորի առկայության դեպքում, կարող է ապրանքը ներմուծել, հետո միայն հստակեցնել տարաձայնությունները:
Կառավարությունը որոշել է նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակազմում ստեղծել բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման բաժին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել