«Չորրորդ ինքնիշխանություն». ՕԵԿ-ը բջջային հեռախոսներ է բաժանում
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի առաջնորդությամբ գործող «Օրինաց երկիր» կուսակցությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում սկսել է բջջային հեռախոսներ բաժանել իրենց քարտերով: Ֆաբրիկայի գրեթե ողջ անձնակազմն արդեն ստացել է այդ պարգեւը: Խոսակցություններ կան, որ նախընտրական պայքարի շրջանակներում ՕԵԿ-ը պարզապես սկսել է ընտրակաշառք բաժանել: Ի դեպ, այդ կոմբինատը մինչեւ այժմ չկուսակցականացված ընկերության համբավ ուներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել